ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Վեդի ներկայացուցչությունը գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/593 Ա

07.08.2019

ԷԿԼՕՖ ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպություն Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության Վեդի  ներկայացուցչությունը գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (07.08.2019թ. արձանագրություն թիվ 34) և քննարկելով ԷԿԼՕՖ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության՝ 28.06.2019թ., 09.07.2019թ. և 17.07.2019թ. միջնորդագրերը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցել ԷԿԼՕՖ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության Վեդի ներկայացուցչությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ