«ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ ղեկավարներին գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/575 Ա
02.08.2019
«ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 02.05.2011թ. թիվ 115-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 10/05-ի 72-րդ կետը, քննարկելով «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի հիմնադրի կողմից լիազորված անձի` 2019 թվականի հուլիսի 31-ի ՀՀ կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 02-ի թիվ 51 ԾՕՀ Ա, 52 ԾՕՀ Ա և 53 ԾՕՀ Ա որոշումները և ՀՀ կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (2019 թվականի հուլիսի 31-ի թիվ 33 արձանագրություն) եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Աշոտ Գաբրիելյանին:
2. «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Էդմոնդ Վարդումյանին:
3. «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Նվեր Ազատյանին:
4. «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնում գրանցել Էդգար Էվոյանին:
5. «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Կարեն Խաչատրյանին:
6. «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցել Սասուն Սարգսյանին:
7. «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի անունից կամ կազմում ֆոնդի կառավարում իրականացնող անձի պաշտոնում գրանցել Միքայել Փիրումյանին:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
9. Սույն որոշման 5-ից 7-րդ կետերը ուժի մեջ են մինչև 2020 թվականի օգոստոսի 2-ը։
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ