«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/574 Ա

02.08.2019

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 192-րդ կետի 2-րդ ենթակետը և 216-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 02.08.2019թ. թիվ 46 ԾՕՀ Ա, թիվ 47 ԾՕՀ Ա, թիվ 48 ԾՕՀ Ա և թիվ 49 ԾՕՀ Ա որոշումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (31.07.2019թ. արձանագրություն թիվ 33) և քննարկելով «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության 10.07.2019թ., 23.07.2019թ., 24.07.2019թ. և 29.07.2019թ. միջնորդագրերը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Ալբերտ Բաբայանին, Սուրեն Քրմոյանին, Ռուբեն Ռուբինյանին և Տիգրան Արզումանյանին:
2. Գրանցել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում Արմեն Կարապետյանին, Արտակ Ապիտոնյանին, Հակոբ Վարդանյանին և Նարեկ Շարաֆյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ                ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ