«Փարվանա Կրեդիտ ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների գրանցամատյանում փոփոխություն կատարելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/573 Ա
02.08.2019
«Փարվանա Կրեդիտ ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների գրանցամատյանում փոփոխություն կատարելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.07.2014թ. թիվ 206-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանի վարման կարգ»-ի 2-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (31.07.2019թ. արձանագրություն թիվ 33) եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի հուլիսի 02-ի թիվ 103 Ա որոշումը և քննարկելով «Փարվանա Կրեդիտ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 15.07.2019թ., 29.07.2019թ. և 30.07.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Փոփոխություն կատարել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող վարկային կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում՝ կապված «Փարվանա Կրեդիտ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ֆիրմային անվանման փոփոխության հետ (նոր անվանումն է՝ «Յունիվերսալ Կրեդիտ ՈԻնիվերսալ Վարկային Կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ