«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ «ԱՎԱՆ» մասնաճյուղի գործունեության դադարեցմանը թույլտվություն տալու և գործունեության դադարեցումը գրանցված համարելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/570 Ա

31.07.2019

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության «ԱՎԱՆ» մասնաճյուղի գործունեության դադարեցմանը թույլտվություն տալու և գործունեության դադարեցումը գրանցված համարելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 10-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 3/01-ի 68-րդ կետը, ՀՀ կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (31.07.2019թ. արձանագրություն թիվ 33) և քննարկելով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի՝ 08.07.2019թ., 10.07.2019թ. և 26.07.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Տալ թույլտվություն «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի «ԱՎԱՆ» մասնաճյուղի գործունեության դադարեցմանը:
2. «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի «ԱՎԱՆ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը համարել գրանցված:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ                 ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ