«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/568 Ա
31.07.2019
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության եւ թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման եւ որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (31.07.2019թ. արձանագրություն թիվ 33) եզրակացությունը և քննարկելով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի 19.07.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Քաջարան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Կարեն Հովհաննիսյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ