«Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/561 Ա
29.07.2019
«Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 2019 թվականի հուլիսի 9-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝
- Առավելագույնը 50,000,000 ԱՄՆ դոլար ծավալով՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով
- Առավելագույնը 2,500,000,000 ՀՀ դրամ ծավալով՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով
արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի հուլիսի 24-ի թիվ 32 արձանագրություն)`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցել «Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ կողմից ներկայացված
- Առավելագույնը 50,000,000 ԱՄՆ դոլար ծավալով՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով,
- Առավելագույնը 2,500,000,000 ՀՀ դրամ ծավալով՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով
արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ