«ՌՈԼԱՆԴ ԸՆԴ ԷՄՋԻ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությանը համաձայնություն տալու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/555 Ա

29.07.2019

«ՌՈԼԱՆԴ ԸՆԴ ԷՄՋԻ» ՍՊԸ գրավատան վարկավորման  ընդհանուր պայմանների փոփոխությանը համաձայնություն տալու վերաբերյալ 

Ուսումնասիրելով «ՌՈԼԱՆԴ ԸՆԴ ԷՄՋԻ» ՍՊԸ գրավատան (այսուհետև՝ նաև գրավատուն) կողմից 2019 թվականի հուլիսի 16-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմաններում առաջարկվող փոփոխությունները և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը, §Գրավատների և գրավատնային գործունեության մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Համաձայնություն տալ «ՌՈԼԱՆԴ ԸՆԴ ԷՄՋԻ» ՍՊԸ գրավատան կողմից 2019 թվականի հուլիսի 16-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ            ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ