«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/553 Ա
26.07.2019
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 2-րդ ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (24.07.2019թ. արձանագրություն թիվ 32) եզրակացությունը և քննարկելով «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի 16.07.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահի (ի պաշտոնե հանդիսանում է վարչության անդամ) պաշտոնում գրանցված Արտակ Միքայելյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ