«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/551 Ա

24.07.2019

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող  տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ 

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (24.07.2019թ. արձանագրություն թիվ 32) եզրակացությունը և քննարկելով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի 26.06.2019թ., 04.07.2019թ., 10.07.2019թ. և 24.07.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Թույլատրել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող «ՀՀ, ք. Երևան, Աճառյան փողոց 46/5, 46» հասցեում գտնվող 1,9957 հա մակերեսով հողամասը և 273,5 ք.մ. մակերեսով պահեստը վարձակալությամբ տրամադրել «ԱՐՄՆԻԿ ԳԱԶ» ՍՊԸ-ին մինչև 24.07.2020 թվականը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ                    ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ