«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/548 Ա
24.07.2019
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 2-րդ ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի» եզրակացությունը (24.07.2019թ. արձանագրություն թիվ 32) և քննարկելով «Ազգային Հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի՝ 23.07.2019թ. և 24.07.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել «Ազգային Հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի վերստուգողի պաշտոնում գրանցված Գոռ Սահակյանին:
2. Գրանցել Արթուր Գրիգորյանին «Ազգային Հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի վերստուգողի պաշտոնում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ