Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում փոփոխություն կատարելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/546 Ա

24.07.2019

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում փոփոխություն կատարելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.07.2014թ. թիվ 206 Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանի վարման կարգ»-ի 2-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (24.07.2019թ. արձանագրություն թիվ 32) և «Հայասա Ինվեստմենթս» ՍՊԸ-ի` 15.07.2019թ. դիմումը, «ՍՄԱՐԹ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի 03.07.2019թ., 16.07.2019թ. և 22.07.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում` կապված «ՍՄԱՐԹ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի ավելացման հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ               ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ