«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Հովհաննես Գևորգյանին գրանցումից հանելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/542 Ա
24.07.2019
«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Հովհաննես Գևորգյանին գրանցումից հանելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 148-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը, 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 192-րդ կետի 1-ին ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի» եզրակացությունը (24.07.2019թ. արձանագրություն թիվ 32), հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 23.07.2019 թվականի թիվ 1/49 ԱԳ-Ա որոշմամբ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Գևորգյանին որոշվել է զրկել 08.05.2018 թվականի թիվ ԱԸ0575 որակավորման վկայականից, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 23.07.2019 թվականի թիվ 1/49 ԱԳ-Ա որոշմամբ նկարագրված հանրային շահի առկայությունը և սույն որոշման անհապաղ կատարման անհրաժեշտությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Հովհաննես Գևորգյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 23.07.2019 թվականի թիվ 1/49 ԱԳ-Ա որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:
3. Սույն որոշումը երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Կենտրոնական բանկ կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ