«Մորվիկ» ՍՊԸ գրավատան (լիցենզիա ԳԳ-Ե 326) վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությանը համաձայնություն տալու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/534 Ա

24.07.2019

«Մորվիկ» ՍՊԸ գրավատան (լիցենզիա ԳԳ-Ե 326) վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությանը համաձայնություն տալու վերաբերյալ

ՈՒսումնասիրելով «Մորվիկ» ՍՊԸ գրավատան (լիցենզիա ԳԳ-Ե 326) (այսուհետ` նաև գրավատուն) կողմից 2019 թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությունը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝


1. Համաձայնություն տալ «Մորվիկ» ՍՊԸ գրավատան (լիցենզիա ԳԳ-Ե 326) կողմից 2019 թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ                    ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ