«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ «Դալմա» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/529 Ա
23.07.2019
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության «Դալմա» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 10-րդ գլուխը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (17.07.2019թ. արձանագրություն թիվ 31) եզրակացությունը և հաշվի առնելով «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի 11.07.2019թ. միջնորդագիրը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Թույլատրել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության «Դալմա» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը 2019թ. հուլիսի 29-ից 2019թ. օգոստոսի 4-ը ներառյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ