ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/514 Ա
19.07.2019
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 19.07.2019թ-ի թիվ 41 ԾՕՀ Ա և թիվ 42 ԾՕՀ Ա որոշումները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (17.07.2019թ. արձանագրություն թիվ 31) եզրակացությունը և հաշվի առնելով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության 01.07.2019թ., 02.07.2019թ. և 03.07.2019թ. միջնորդագրերը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Վարդան Արամյանին:
2. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Մհեր Անանյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ