«Արդշինբանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/512 Ա
17.07.2019
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման եւ որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի» եզրակացությունը (17.07.2019թ. արձանագրություն թիվ 31) և հաշվի առնելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի՝ 27.06.2019թ., 08.07.2019թ. և 11.07.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Սևան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Անդրանիկ Ազատյանին:
2. Գրանցումից հանել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Հրազդան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Տիգրան Պետրոսյանին:
3. Գրանցել Արսեն Հովսեփյանին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Հրազդան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
4. Գրանցել Արամ Հովհաննիսյանին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Ջերմուկ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
5. Գրանցել Անդրանիկ Ազատյանին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Չարենցավան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
6. Գրանցել Տիգրան Պետրոսյանին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Աբովյան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ