«ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/507 Ա
17.07.2019
«ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանատվության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 171-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (17.07.2019թ. արձանագրություն թիվ 31) և քննարկելով «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ի 09.07.2019 և 12.07.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցումից հանել «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում գրանցված Արսեն Բազիկյանին:
2. Աղասի Գասպարյանին գրանցել «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ