«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարներին գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/487 Ա

10.07.2019

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի ղեկավարներին գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (10.07.2019թ. արձանագրություն թիվ 30) եզրակացությունը և քննարկելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի՝ 28.06.2019թ., 02.07.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի «Գավառ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Սարգիս Մազմանյանին:
2. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի «Արարատյան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Շուշանիկ Բաբայանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:



ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ