«Արդշինբանկ» ՓԲԸ ղեկավարներին գրանցումից հանելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/486 Ա

10.07.2019

«Արդշինբանկ» ՓԲԸ ղեկավարներին գրանցումից հանելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի» եզրակացությունը (10.07.2019թ. արձանագրություն թիվ 30) և հաշվի առնելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի՝ 08.07.2019թ. և 09.07.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Աբովյան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Լևոն Գրիգորյանին:
2. Գրանցումից հանել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Չարենցավան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Իշխան Խանձրատյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ