«ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն փոխանակման կետին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/480 Ա

10.07.2019

«ՍԻԹԻ» ՍՊԸ փոխանակման կետին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 113-րդ կետը և քննարկելով «ՍԻԹԻ» ՍՊԸ փոխանակման կետի 02.07.2019թ. դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Համաձայնություն տալ «ՍԻԹԻ» ՍՊԸ փոխանակման կետում (լիցենզիա թիվ 836/15, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մ. Խորենացու փողոց 28/2, 28 շենք 1/2 տարածք, 28 շենք 1/5 տարածք) ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը:
2. Հանձնարարել ՀՀ կենտրոնական բանկի Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը և այդ մասին տեղեկացնել Լիցենզավորման և կորպորատիվ ֆինանսների վարչության լիցենզավորման ու գրանցման առաջին բաժնին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ