«ԱՄՍ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությանը համաձայնություն տալու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/479 Ա
10.07.2019
«ԱՄՍ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությանը համաձայնություն տալու վերաբերյալ
Ուսումնասիրելով «ԱՄՍ» ՍՊԸ (այսուհետև՝ նաև գրավատուն) կողմից 2019 թվականի հուլիսի 2-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմաններում առաջարկվող փոփոխությունները և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Համաձայնություն տալ «ԱՄՍ» ՍՊԸ գրավատան կողմից 2019 թվականի հուլիսի 2-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ