«Կարմեն» ԱԿ գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/477 Ա
10.07.2019
«Կարմեն» ԱԿ գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու վերաբերյալ
ՈՒսումնասիրելով «Կարմեն» ԱԿ (այսուհետ` նաև գրավատուն) կողմից 2019 թվականի հուլիսի 3-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությունները և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Համաձայնություն տալ «Կարմեն» ԱԿ գրավատան կողմից 2019 թվականի հուլիսի 3-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդ օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ