«Վիլմար Մեկ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությանը համաձայնություն տալու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/473 Ա

10.07.2019

«Վիլմար Մեկ» ՍՊԸ գրավատան վարկավորման  ընդհանուր պայմանների փոփոխությանը համաձայնություն տալու վերաբերյալ

Ուսումնասիրելով «Վիլմար Մեկ» ՍՊԸ (այսուհետև՝ նաև գրավատուն) կողմից 2019 թվականի հուլիսի 3-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմաններում առաջարկվող փոփոխությունները և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասըª

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Համաձայնություն տալ «Վիլմար Մեկ» ՍՊԸ գրավատան կողմից 2019 թվականի հուլիսի 3-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ