«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/470 Ա

10.07.2019

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 30.10.2007թ. թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 3/01-ի 192-րդ կետի 2-րդ ենթակետը և 216-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (10.07.2019թ. արձանագրություն թիվ 30) եզրակացությունը և քննարկելով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի 11.06.2019թ. և 27.06.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Գրանցումից հանել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի «ՆՈՐ ՆՈՐՔ» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում գրանցված Վարդան Ղարիբյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:



ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ