«ՌԵԱԼ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ (լիցենզիա թիվ ԳԳ-Ե281) և (լիցենզիա թիվ ԳԳ-Ե255) գրավատնների վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/463 Ա

09.07.2019

«ՌԵԱԼ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ (լիցենզիա թիվ ԳԳ-Ե281) և (լիցենզիա թիվ ԳԳ-Ե255) գրավատնների վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու վերաբերյալ

ՈՒսումնասիրելով «ՌԵԱԼ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատների (այսուհետ` նաև գրավատներ) կողմից 2019 թվականի հուլիսի 3-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրավատների կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխությունները և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Համաձայնություն տալ «ՌԵԱԼ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ ԳԳ-Ե281) և (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ ԳԳ-Ե255) գրավատների կողմից 2019 թվականի հուլիսի 3-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդ օրվանից:


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ