Արտարժույթի փոխանակման կետերում օրենսդրության համապատասխանության ստուգումներ իրականացնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/5 Ա
14.01.2025
Արտարժույթի փոխանակման կետերում օրենսդրության համապատասխանության ստուգումներ իրականացնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 391-րդ և 395 -րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետով՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտին՝ արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2025 թվականի հունվարի 15-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իրականացնել օրենսդրության համապատասխանության ստուգումներ:
2. Հաստատել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած փոխանակման կետերի ցանկը՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի վրա։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ՝ Հովհաննես Խաչատրյան