«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/3 Ա
08.01.2025
«ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 30.10.2007թ. թիվ 344 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 192-րդ կետի 2-րդ ենթակետը և 216-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (08.01.2025թ. թիվ 01 արձանագրություն) «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի կողմից 13.12.2024թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի համապատասխանության ապահովման գործառույթի պատասխանատուի պաշտոնում գրանցված Գևորգ Գյուլամբարյանին:
2. Գրանցել Գևորգ Գյուլամբարյանին «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ