«ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ «Ստեփանավան-1» մասնաճյուղը գրանցումից հանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/507 Ա
26.12.2024
«ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ «Ստեփանավան-1» մասնաճյուղը գրանցումից հանելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի գլուխ 8-ը և «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ՝ 20.12.2024թ. միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
- Գրանցումից հանել «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ «Ստեփանավան-1» մասնաճյուղը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ