«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/459 Ա

03.07.2019

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (03.07.2019թ. արձանագրություն թիվ 29) եզրակացությունը և քննարկելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի 03.06.2019թ. և 18.06.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Գրանցումից հանել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ԱՐԱՐԱՏՅԱՆ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Վահե Հերթեցյանին:
2. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Հրաչյա Քոթանջյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ