«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/455 Ա

03.07.2019

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (03.07.2019թ. արձանագրություն թիվ 29) եզրակացությունը և հաշվի առնելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության 28.06.2019թ. միջնորդագիրը.


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝


1. Գրանցումից հանել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Թալին մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Մելքոն Գալոյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ