ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/454 Ա

03.07.2019

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ և 226-րդ կետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (03.07.2019թ. արձանագրություն թիվ 29) և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության 26.06.2019թ. և 28.06.2019թ. միջնորդագրերը`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Գրանցումից հանել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Շենգավիթ մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Վահե Արամյանին:
2. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Դավթաշեն մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Գարիկ Բադալյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ