«ԿԱՄՈՒՐՋ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/453 Ա

03.07.2019

«ԿԱՄՈՒՐՋ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ (այսուհետ նաև՝ Ընկերություն) 28.06.2019թ. թիվ 1626 գրությամբ ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացվել Ընկերության խորհրդի անդամ Արմեն Ծատուրյանին գրանցումից հանելու միջնորդագիր: Միևնույն ժամանակ, նույն գրությամբ Ընկերությունը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2019 թվականի ապրիլի 22-ի թիվ ՎԴ/11444/05/18 որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, որով արգելվել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ միակ մասնակից «Միկրո Ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի՝ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, ինչպես նաև «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ վերակազմակերպման մասով օրենսդրությամբ, Հիմնադրամի և «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ կանոնադրություններով նախատեսված լիազորությունների իրականացումը, ինչով պայմանավորված Ընկերությունն իրավաբանորեն զրկված է վերջինիս խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ընկերության բաժնետերերի ժողովի որոշումը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու հնարավորությունից:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ սահմանադրության 57-րդ հոդվածով երաշխավորված է ազատ աշխատանքի ընտրության անձի իրավունքը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 2)-րդ ենթակետը և 171-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (03.07.2019թ. արձանագրություն թիվ 29) և քննարկելով «ԿԱՄՈՒՐՋ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության 28.06.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը, այդ թվում՝ Արմեն Ծատուրյանի 26.06.2019թ. դիմումը՝ իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Գրանցումից հանել «ԿԱՄՈՒՐՋ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Արմեն Ծատուրյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ