«Արդշինբանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող տարածքը վարձակալությամբ տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/450 Ա

03.07.2019

«Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող  տարածքը վարձակալությամբ տրամադրելու մասին  

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է.1) կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի» եզրակացությունը (03.07.2019թ. արձանագրություն թիվ 29) և քննարկելով §Արդշինբանկ¦ փակ բաժնետիրական ընկերության՝ 19.06.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Թույլատրել «Արդշինբանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող «ՀՀ, ք. Կապան, Ս. Մելիք-Ստեփանյան փողոց, 3 տարածք» հասցեում գտնվող տարածքից 86.65 քմ-ը վարձակալությամբ տրամադրել «Սյունիք» ջրօգտագործողների ընկերությանը մինչև 31.07.2020 թվականը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ