«Կոնվերս Բանկ» ՓԲԸ «Արշակունյաց» մասնաճյուղը և ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/449 Ա

03.07.2019

«Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության «Արշակունյաց» մասնաճյուղը և ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը և 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի՝ 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը, 226-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի» եզրակացությունը (03.07.2019թ., արձանագրություն թիվ 29) և հաշվի առնելով «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության՝ 21.06.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցել «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության «Արշակունյաց» մասնաճյուղը:
2. Գրանցումից հանել «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Արտաշատ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Վրեժ Ղազարյանին:
3. Գրանցել Վրեժ Ղազարյանին «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Արշակունյաց» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ