«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/448 Ա

03.07.2019

«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2019 թվականի հունիսի 13-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել

  • 20,000,000 ԱՄՆ դոլար ծավալով,
  • 3,500,000,000 ՀՀ դրամ ծավալով

արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի հուլիսի 3-ի թիվ 29 արձանագրություն)`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Գրանցել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից 2019 թվականի հունիսի 13-ին ներկայացված

  • 20,000,000 ԱՄՆ դոլար ծավալով,
  • 3,500,000,000 ՀՀ դրամ ծավալով

արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:


ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ