«Սպայկա» ՍՊԸ արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/447 Ա
03.07.2019
«Սպայկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը գրանցելու մասին
«Սպայկա» ՍՊԸ-ն 2019 թվականի հուլիսի 3-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 1,400,000,000 ՀՀ դրամ ծավալով՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 14,000 հատ, 12.5% տարեկան արժեկտրոնային դրույքով, 24 ամիս շրջանառության ժամկետով, արժեկտրոնների եռամսյակային վճարմամբ արժեկտրոնային պարտատոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի հուլիսի 3-ի թիվ 29 արձանագրություն)`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Գրանցել «Սպայկա» ՍՊԸ կողմից ներկայացված 1,400,000,000 ՀՀ դրամ ծավալով՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 14,000 հատ, 12.5% տարեկան արժեկտրոնային դրույքով, 24 ամիս շրջանառության ժամկետով, արժեկտրոնների եռամսյակային վճարմամբ արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ