«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «Մաշտոց» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/440 Ա
02.07.2019
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «Մաշտոց» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 10-րդ գլուխը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (26.06.2019թ. արձանագրություն թիվ 27) եզրակացությունը և հաշվի առնելով «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության 18.06.2019թ. միջնորդագիրը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Թույլատրել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «Մաշտոց» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը 2019թ. հուլիսի 10-ից 2019թ. օգոստոսի 20-ը ներառյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ