Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/428 Ա
26.06.2019
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15 հուլիսի 2014 թվականի թիվ 206-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանի վարման կարգ»-ի 2-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (26 հունիսի 2019 թվականի արձանագրություն թիվ 27) եզրակացությունը և «Փարվանա Կրեդիտ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի 03.06.2019թ., 12.06.2019թ., 19.06.2019թ., 24.06.2019թ. և 26.06.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում` կապված ««Փարվանա Կրեդիտ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի ավելացման հետ:
2. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում գրանցել «Փարվանա Կրեդիտ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի մասնակիցներ՝ Արամ Սարգսյանի, Գագիկ Իգնատոսյանի և Արամայիս Բադալյանի բաժնեմասերի չափի փոփոխությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ