«ԱյԴԻ ԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/425 Ա

26.06.2019

«ԱյԴԻ ԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (26.06.2019թ. արձանագրություն թիվ 27), քննարկելով «ԱյԴի ԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության 20.06.2019թ. միջնորդագիրը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. «ԱյԴի ԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Էրեբունի» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Նշան Մելիքսեթյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ