«Փարվանա Կրեդիտ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/424 Ա

26.06.2019

«Փարվանա Կրեդիտ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 2-րդ ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (26.06.2019թ. արձանագրություն թիվ 27) եզրակացությունը և քննարկելով «Փարվանա Կրեդիտ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի 31.05.2019թ., 04.06.2019թ., 18.06.2019թ. և 24.06.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «Փարվանա Կրեդիտ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի խորհրդի անդամի և գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Նելսոն Աբովյանին:
2. «Փարվանա Կրեդիտ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Արամ Սարգսյանին:
3. Գրանցումից հանել «Փարվանա Կրեդիտ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցված Ռուբեն Ալումյանին:
4. «Փարվանա Կրեդիտ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնում գրանցել Ռուբեն Ալումյանին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ