«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/422 Ա

26.06.2019

«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (26.06.2019թ. արձանագրություն թիվ 27) եզրակացությունը, ինչպես նաև «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի 24.05.2019թ., 17.06.2019թ., 19.06.2019թ. և 24.06.2019թ. միջնորդագրերը,


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`


1. Գրանցումից հանել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահի պաշտոնում գրանցված Գագիկ Ներսիսյանին՝ թողնելով գրանցված խորհրդի անդամի պաշտոնում:
2. Էմմա Ջանինյանին գրանցել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահի պաշտոնում (ի պաշտոնե հանդիսանալու է վարչության անդամ):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ