«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/417 Ա
26.06.2019
«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1»կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ի 28-րդ և 72-րդ կետերը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 21.06.2019թ. թիվ 37 ԾՕՀ Ա որոշումը և Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (19.06.2019թ. արձանագրություն թիվ 26) եզրակացությունը և քննարկելով «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության կողմից 10.05.2019թ., 17.05.2019թ. և 06.06.2019թ. ներկայացրած միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Գրանցել «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության կարգապահական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սամվել Մխիթարյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ