«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության «Արմավիր» մասնաճյուղը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/502 Ա

25.12.2024

«ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Արմավիր» մասնաճյուղը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 6-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (25.12.2024թ. թիվ 53 արձանագրություն) և «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 16.12.2024թ. միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Արմավիր» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ