«ԱՅԴԻ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի առեվտրի ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/499 Ա
25.12.2024
«ԱՅԴԻ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի առեվտրի ազդագիրը գրանցելու մասին
«ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2024 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 2,253,700 (երկու միլիոն երկու հարյուր հիսուներեք հազար յոթ հարյուր) ԱՄՆ դոլար ծավալով, 22,537 (քսաներկու հազար հինգ հարյուր երեսունյոթ) հատ, 100 (հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 36 ամիս շրջանառելիության ժամկետով, 4,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, արժեկտրոնի եռամսյակային վճարմամբ արժեկտրոնային պարտատոմսերի առևտրի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ով ազդագրի (առևտրի ազդագրի) գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 119-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 53 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 24-ին ներկայացված արժեկտրոնային պարտատոմսերի առևտրի ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ