«Բերքլի Քեփիթլ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ֆինդասթրի Գրոութ Ֆոնդ Պե» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/496 Ա
24.12.2024
«Բերքլի Քեփիթլ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ֆինդասթրի Գրոութ Ֆոնդ Պե» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 50 արձանագրություն), «Բերքլի Քեփիթլ Մենեջմենթ» ՍՊԸ-ի կողմից «Ֆինդասթի Գրոութ Ֆոնդ ՊԵ» ոչ հրապարակային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2024 թվականի նոյեմբերի 12-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 20.11.2024թ. թիվ 1/442 Ա որոշմամբ կասեցված՝ «Բերքլի Քեփիթլ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ֆինդասթրի Գրոութ Ֆոնդ ՊԵ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ