«ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ ղեկավարներին գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/495 Ա

24.12.2024

«ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ ղեկավարներին գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (18.12.2024թ. արձանագրություն թիվ 52), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 24.12.2024թ. թիվ 225 Ա որոշումը և «ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ ստեղծումը նախաձեռնող անձ Տիգրան Դավթյանի կողմից 16.07.2024թ., 30.08.2024թ., 18.10.2024թ., 01.11.2024թ., 20.11.2024թ., 04.12.2024թ. և 17.12.2024թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. «ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ գործադիր տնօրենի պաշտոնում գրանցել Տիգրան Դավթյանին:
2. «ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Արթուր Հարությունյանին:
3. «ԱԿՏԻՆԱ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցել Ինեսսա Ավեդիկյանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ