Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 24.12.2018թ. թիվ 1/886Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/414 Ա
24.06.2019
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 24.12.2018թ. թիվ 1/886Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (19.06.2019թ. արձանագրություն թիվ 26) եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով «Բրիդջ Կապիտալ» ՓԲԸ 12.06.2019թ. թիվ 12/06-2019 գրությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 24.12.2018թ. թիվ 1/886Ա որոշման («ԲՐԻԴՋ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի ղեկավարներին գրանցելու վերաբերյալ) 4-րդ կետի «մինչև 30.06.2019թ.» բառերը փոխարինել «մինչև 31.12.2019թ.» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ