«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/410 Ա

24.06.2019

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, ՀՀ կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (19.06.2019թ. արձանագրություն թիվ 26) եզրակացությունը և հաշվի առնելով «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի 06.06.2019թ. և 07.06.2019թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցումից հանել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում գրանցված Նարեկ Մուրադյանին:
2. Գրանցումից հանել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի և գլխավոր հաշվապահի պաշտոններում գրանցված Աստղիկ Դրամբյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ