Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կանոնների փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/404 Ա

19.06.2019

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կանոնների փոփոխությունները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի (այսուհետ՝ Բյուրո) կողմից 2019 թվականի հունիսի 6-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված թիվ Բ/19-04039 միջնորդագիրը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (19.06.2019թ. թիվ 26 արձանագրություն) եզրակացությունը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գրանցել Բյուրոյի խորհրդի 2019 թվականի մայիսի 27-ի թիվ 25-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոններում կատարված փոփոխությունները ու լրացումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ